Մատչելիության հղումներ

logo-print

Եթե Խանդոյանն առաջադրվի, ԲՀԿ-ն չի մասնակցի Ծաղկահովիտի գյուղապետի ընտրություններին


ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյան, արխիվ

ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյան, արխիվ

«Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցությունը հայտարարում է, որ եթե «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը առաջադրվի Ծաղկահովիտում կայանալիք համայնքապետի ընտրություններում, ապա ԲՀԿ թեկնածու Աշոտը Հակոբյանն իր թեկնածությունը կհանի։

Հիշեցնենք, Խանդոյանը իր պաշտպանի միջոցով երեկ բանտից հայտարարել էր, որ ցանկանում է մասնակցել ՏԻՄ ընտրություններին և ցանկանում է իր վստահված անձին լիազորել՝ այդ գործընթացները կազմակերպելու համար։ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանն «Ազատության»-ը փոխանցել էր, որ ավելի քան երեք օր է, այդ լիազորագրի հարցը տարբեր պատճառներով լուծում չի ստանում։

ԲՀԿ-ն իր այսօրվա հայտարարությունում նշում է, որ Ծաղկահովիտի համայնքապետի ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է նաև ԲՀԿ անդամ, Ծաղկահովիտի ԲՀԿ կառույցի պատասխանատու Աշոտ Հակոբյանը։ «Քիչ առաջ ԲՀԿ-ական Աշոտ Հակոբյանը տեղեկացրեց, որ եթե Արայիկ Խանդոյանը առաջադրվի Ծաղկահովիտում կայանալիք համայնքապետի ընտրություններում, ապա ինքը իր թեկնածությունը կհանի», - ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ թեկնածուների առաջադրման ժամկետն ավարտվում է այսօր ժամը 18.00-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG