Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանը կքննի Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցը


Անդրիաս Ղուկասյանը երթի ժամանակ, 29-ը հուլիսի, 2016թ.
Անդրիաս Ղուկասյանը երթի ժամանակ, 29-ը հուլիսի, 2016թ.

Այսօր Վերաքննիչ դատարանը կքննի «Նոր Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցը։

Ղուկասյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է հուլիսի 29-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո։ Նա մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։

Նշենք, որ երեկ երեկոյան գրավի դիմաց ազատ արձակվեց նույն գործով կալանավորված «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG