Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանը կքննի Արմեն Մարտիրոսյանին կալանավորելու՝ առաջին ատյանի որոշումը


Արմեն Մարտիրոսյանը Խորենացի փողոցում հանրահավաքի ժամանակ, 23-ը հուլիսի, 2016թ.

Արմեն Մարտիրոսյանը Խորենացի փողոցում հանրահավաքի ժամանակ, 23-ը հուլիսի, 2016թ.

Մոտ մեկ ժամից Վերաքննիչ դատարանը կքննի «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին ձերբակալելու և կալանավորելու՝ Առաջին ատյանի դատարանի որոշումները։

«Ժառանգություն» կուսակցությունը պնդում է, որ Մարտիրոսյանը քաղաքական գործունեության համար է կալանավորվել, իսկ մեղադրանքը շինծու է։

Մարտիրոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը վստահ է, եթե դատարանը օրենքով առաջնորդվի, ապա ընդդիմադիր գործիչը դատարանի դահլիճից ազատ կարձակվի։

Արմեն Մարտիրոսյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է հուլիսի 29-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո։ Նա մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։

Մանրամասներն՝ ավելի ուշ

XS
SM
MD
LG