Մատչելիության հղումներ

Գյուլենի հետ կապեր ունենալու կասկածանքով Բաքվի համալսարանից 50 թուրք աշխատող է հեռացվել


Кавказ համալսարանի շենքը Բաքվում, արխիվ

Кавказ համալսարանի շենքը Բաքվում, արխիվ

«Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը, վկայակոչելով տեղի լրատվամիջոցները, հաղորդում է, որ Բաքվի Кавказ համալսարանից 50 թուրք աշխատող է հեռացվել՝ Թուրքիայում հեղաշրջման փորձ կատարելու մեջ մեղադրվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու կասկածանքով։

«Աշխատանքից ազատվածները Թուրքիայի քաղաքացիներ են, նրանց թվում կան դասախոսներ, բաժինների ղեկավարներ, դեկաններ։ Նրանք մինչև տարեվերջ կլքեն Ադրբեջանը և կվերադառնան Թուրքիա։ Նրանց տեղում արդեն նոր նշանակումներ ենք արել», - լրագրողներին հայտնել է համալսարանի ռեկտոր Էլմար Հասիմովը:

Ադրբեջանի գլխավոր դատախազության խոսնակ Էլդար Սուլթանովը երեկ հայտարարել էր, որ Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել Գյուլենի ադրբեջանցի համակիրների նկատմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG