Մատչելիության հղումներ

Գույքագրվել են Սարի թաղում և Խորենացի փողոցում բնակիչների կրած գույքային վնասները


Գույքագրվել են Սարի թաղում և Խորենացի փողոցում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետևանքով բնակիչների կրած գույքային վնասները և համապատասխան քայլեր են ձեռնարկվել դրանք վերականգնելու ուղղությամբ, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

«Քաղաքապետը հանձնարարել է վերոնշյալ գործընթացը խիստ ուշադրության կենտրոնում պահել և սեղմ ժամկետում ավարտին հասցնել բնակիչների կրած վնասների վերականգնման գործընթացը», - ասված է հաղորդագրությունում:

Հուլիսի 29-ին ուշ երեկոյան ոստիկանությունը հատուկ միջոցներ գործադրեց` ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբին աջակցող ցույցը ցրելու նպատակով, որի ժամանակ եղան տասնյակ վիրավորներ, բերման ենթարկվածներ, վնասվեցին տներ։ Հարձակման ենթարկվեցին և տուժեցին նաև իրադարձությունները լուսաբանող լրագրողները:

XS
SM
MD
LG