Մատչելիության հղումներ

Ալեք Ենիգոմշյանն ազատ արձակվեց


Փոխվեց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանի խափանման միջոց կալանավորումը և նա այսօր Արմավիր քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց։

Լրագրողների հետ ճեպազրույցում Ենիգոմշյանն ասաց, որ իրեն լավ է զգում՝ թե՛ այս պահին, թե՛ այս պահից առաջ՝ անցնող օրերի ընթացքում։

Ազատության հրապարակից հուլիսի 27-ին բերման ենթարկված, ապա ձերբակալված Ալեք Ենիգոմշյանը, հիշեցնենք, կասկածվում է հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու մեջ։

«Այդ մեղադրականը իմ դեմ ուղղված՝ և՛ ինձ ձերբակալելու, և՛ կալանավորելու, բովանդակային իմաստով երկուսն էլ լրիվ անհիմն են։ Քանի որ այդ ընթացակարգային որոշումներն անօրինական էին, կամ պետք է դրանք հիմնավորվեին, կամ պետք է դատախազի այսօրվա որոշումը կայացվեր», - ասաց Ենիգոմշյանը՝ նշելով, որ իր պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն «այդ անհիմն որոշումների վերաբերյալ բազմաթիվ բողոքներ է ներկայացրել»։

«Ես գտնում եմ, որ այսօրվա որոշումը այդ բողոքների և իրենց որդեգրած կեցվածքի, որոշումների անհիմն լինելու, լուծում չգտնելու փաստի արձանագրումն է», - ասաց Ենիգոմշյանը։

Այսօր ավելի վաղ գլխավոր դատախազությունը հաղորդեց, որ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից այսօր որոշում է կայացվել մեղադրյալ Ենիգոմշյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին՝ մեղադրյալին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերանալու պատճառաբանությամբ:

Դատախազությունը նաև տեղեկացրեց, որ նույն օրը կայացված որոշման պատճեններն ուղարկվել են նախաքննության մարմնին և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին՝ մեղադրյալին անհապաղ ազատ արձակելու պահանջով», - ասված է հաղորդագրությունում:

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG