Մատչելիության հղումներ

Ալեք Ենիգոմշյանի խափանման միջոցը կփոխվի


Հայաստանի գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքը, հարակից շինությունները զավթելու ու պահելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից այսօր որոշում է կայացվել մեղադրյալ Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին՝ մեղադրյալին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերանալու պատճառաբանությամբ:

«Նույն օրը կայացված որոշման պատճեններն ուղարկվել են նախաքննության մարմնին և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին՝ մեղադրյալին անհապաղ ազատ արձակելու պահանջով», - ասված է հաղորդագրությունում:

Ազատության հրապարակից հուլիսի 27-ին բերման ենթարկված, ապա ձերբակալված «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը կասկածվում է հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու մեջ։ Նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի պնդմամբ՝ նախաքննական մարմինը ապօրինի է ձերբակալել նրան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG