Մատչելիության հղումներ

Ազատության հրապարակից երեկ երեկոյան մեկնարկած երթից հետո բերման ենթարկված 25 քաղաքացիների նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն է կազմվել, «Ազատության»-ը փոխանցեց Ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը՝ նշելով, որ նրանք արդեն բաց են թողնվել։

Երեկ երթն արդեն ավարտին էր մոտենում, երբ «կարմիրբերետավորներ»-ը վազքով մտան հրապարակ, ուր վերադառնում էին երթի մասնակիցները, և բերման ենթարկեցին ավելի քան 2 տասնյակ քաղաքացիների։

«Ազատության» հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ են քաղաքացիները բերման ենթարկվում, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորեց դիմել Ոստիկանության լրատվական ծառայությանը:

Ոստիկանները փորձեց բերման ենթարկել նաև «Հայկական ժամանակ» թերթի լրագրողներից մեկին:

XS
SM
MD
LG