Մատչելիության հղումներ

Ազատության հրապարակից մոտ 20 մարդ բերման ենթարկվեց


Ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին

Ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին

Քիչ առաջ Ազատության հրապարակից շուրջ 2 տասնյակ քաղաքացիներ բերման ենթարկվեցին: Հրապարակից մեկնարկած երթն արդեն ավարտին էր մոտենում, երբ կարմիրբերետավորները վազքով մտան հրապարակ, ուր վերադառնում էին երթի մասնակիցները, և սկսեցին բերման ենթարկել նրանց:

«Ազատության» հարցին ի պատասխան, թե ինչու են քաղաքացիները բերման ենթարկվում, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորեց դիմել Ոստիկանության լրատվական ծառայությանը:

Բերման ենթարկվող երիտասարդներից մեկը «Ազատության»-ը փոխանցեց. – «Ես եկել էի «Մաֆիա» խաղալու, Կասկադ,եկա Օպերայով կանգառ, ինձ հավաքին, տարան, վազեցին հետևիցս»:

Ոստիկանները փորձում էին բերման ենթարկել նաև «Հայկական ժամանակ» թերթի լրագրողներից մեկին:

XS
SM
MD
LG