Մատչելիության հղումներ

«Սասնա ծռեր»-ի անդամը քաղաքից չբացակայելու ստորագրությամբ ազատ է արձակվել․ Թորոս Սեֆիլյան


Զինված խմբի անդամները ՊՊԾ գնդի գրավված տարածքում, 29-ը հուլիսի, 2016թ․

Զինված խմբի անդամները ՊՊԾ գնդի գրավված տարածքում, 29-ը հուլիսի, 2016թ․

«Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ, ավելի քան մեկ ամիս առաջ կալանավորված Ժիրայր Սեֆիլյանի եղբայր Թորոս Սեֆիլյանը Ֆեյսբուքում գրել է, որ հուլիսի 17-ին Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված և երկու շաբաթ իր վերահսկողության տակ պահած «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Գևորգ Մելքոնյանը քաղաքից չբացակայելու ստորագրությամբ ազատ է արձակվել։

Գևորգ Մելքոնյանը, հիշեցնենք, ՊՊԾ գնդի տարածքից, Ոստիկանության ձևակերպմամբ, «դուրս էր հանվել» մինչ զինված խմբի հանձնվելը: Ոստիկանության հրապարակած տեսանյութում նա պնդում էր, որ պատահաբար է հայտնվել զինված խմբի կազմում և չի իմացել, թե ինչ նպատակ է այն ունեցել։

XS
SM
MD
LG