Մատչելիության հղումներ

Խորենացի փողոցը բացվել է, վերականգնվել է Սարի թաղի տրանսպորտի բնականոն աշխատանքը


Ոստիկանները Խորենացի փողոցում, Երևան, 30-ը հուլիսի, 2016թ․

Ոստիկանները Խորենացի փողոցում, Երևան, 30-ը հուլիսի, 2016թ․

Երևանի քաղաքապետարանը այսօր տեղեկացնում է, որ մայրաքաղաքի Մովսես Խորենացի փողոցում վերականգնվել է տրանսպորտի բնականոն երթևեկը: Ըստ այդմ, Սարի թաղը սպասարկող համար 9 և համար 21 ավտոբուսային, ինչպես նաև նշված փողոցով անցնող համար 14 միկրոավտոբուսային երթուղիները ներկայումս գործում են իրենց հաստատված (սահմանված) ուղեգծերով։

Խորենացի փողոցի մի հատվածը, հիշեցնենք, արգելափակված էր հուլիսի 17-ից, երբ զինված խումբը գրավել էր Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այն երկու շաբաթ իր վերահսկողության տակ պահելուց հետո խումբը վայր դրեց զենքերը և հանձնվեց իշխանություններին:

XS
SM
MD
LG