Մատչելիության հղումներ

Կգույքագրվեն Սարի թաղի և Խորենացի փողոցի բնակիչների կրած վնասները


Սարի թաղում և Խորենացի փողոցում կգույքագրվեն ցույցը ցրելու նպատակով ոստիկանների կողմից հատուկ միջոցների կիրառման գործողությունների հետևանքով բնակիչների կրած վնասները, տեղեկացնում է քաղաքապետարանը՝ նշելով, որ այնուհետև կարճ ժամկետում քայլեր կձեռնարկվել դրանց վերականգնման ուղղությամբ։

Ուրբաթ օրը՝ մայիսի 30-ին ուշ երեկոյան ոստիկանությունը հատուկ միջոցներ գործադրեց` ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբին աջակցող ցույցը ցրելու նպատակով:

XS
SM
MD
LG