Մատչելիության հղումներ

Փաշինյան. Ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է


Քաղաքացի Քաջիկ Գրիգորյանն ինքնահրկիզման փորձ կատարեց Բաղրամյան պողոտայում, 30-ը հուլիսի, 2016թ.
Քաղաքացի Քաջիկ Գրիգորյանն ինքնահրկիզման փորձ կատարեց Բաղրամյան պողոտայում, 30-ը հուլիսի, 2016թ.

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն Այրվածքաբանության կենտրոնում այցելել է հունիսի 30-ին Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզման փորձ կատարած Քաջիկ Գրիգորյանին և Սարի թաղի դեպքերի ժամանակ այրվածքներ ստացած Թամարա Մանուկյանին։

«Գրիգորյանի վիճակը ծայրահեղ ծանր է, Մանուկյանը ապաքինվում է», - Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը՝ նշելով, որ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» կենտրոնում այցելել է հուլիսի 29-ին Սարի թաղի դեպքերի ժամանակ աչքը կորցրած Սայաթ Հարությունյանին և այդ օրը վնասվածքներ ստացած ևս չորս քաղաքացու, որոնց ապաքինումը, ըստ պատգամավորի, ընթանում է նորմալ։ «Մյուսները դուրս էին գրվել», - գրել է Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG