Մատչելիության հղումներ

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելում են ՁՊՎ և «Դատապարտյալների հիվանդանոց»


Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելում են Ոստիկանության ձերբակալվածների պահման վայրեր (ՁՊՎ)՝ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանին, Արայիկ Խանդոյանին, Արթուր Սողոմոնյանին, Գառնիկ Հովակիմյանին և ձերբակալված այլ անձանց տեսակցելու և նրանց պահման պայմաններին ծանոթանալու, ինչպես նաև իրավունքների ապահովման վիճակը ուսումնասիրելու նպատակով:

«Այս պահին այցելություն է իրականացվում նաև արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու համար Պավել Մանուկյանին և այնտեղ գտնվող խմբի մյուս անդամներին: Այցի նպատակն է նաև ուսումնասիրել նրանց պահման պայմանները և բուժօգնության կազմակերպման վիճակը», - ասված է հաղորդագրությունում:

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը 15 օր գրաված պահելուց հետո զինված խմբի անդամները երեկ վայր դրեցին զենքը և հանձնվեցին իշխանություններին։

XS
SM
MD
LG