Մատչելիության հղումներ

logo-print

Շտապօգնությաւն բուժաշխատողները դուրս են եկել ՊՊԾ գնդի տարածքից


Նորայր Թևանյանը և Մալինա Մարգարյանը, լուսանկարը՝ Ոստիկանության

Նորայր Թևանյանը և Մալինա Մարգարյանը, լուսանկարը՝ Ոստիկանության

Առողջապահության նախարարի մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ՊՊԾ գնդի տարածքում այլևս բժիշկ չկա: Շտապօգնության երկու բուժաշխատողները՝ Նորայր Թևանյանը և Մալինա Մարգարյանը դուրս են եկել գնդի տարածքից գիշերը ժամը 2-ին:

Հուլիսի 27-ից ՊՊԾ գնդի տարածքում էին «Շտապօգնություն» ՓԲԸ-ի չորս բուժաշխատողներ` բժիշկներ Նորայր Թևանյանը և Սալվադոր Խեչոյանը, բուժքույր Մալինա Մարգարյանը և բուժակ Դավիթ Տոնոյանը: Դավիթ Տոնոյանին «Սասնա ծռեր» խումբը նույն օրն ավելի ուշ թույլ էր տվել դուրս գալ տարածքից: Երեկ էլ վիրավորների հետ պարեկապահակային գնդի տարածքից դուրս էր եկել բժիշկ Սալվադոր Խեչոյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG