Մատչելիության հղումներ

HRW. Սիրիայի և Ռուսաստանի զինված ուժերը նորից կասետային ռումբեր են օգտագործում


Սիրիա - Չպայթած կասետային ռումբ կառավարական օդուժի կողմից ապստամբների վերահսկողության տակ գտնվող ալ-Ղարիյա ալ-Ղարբիյա բնակավայրի ռմբակոծությունից հետո, Դերաա նահանգ, փետրվար, 2016թ.

Սիրիա - Չպայթած կասետային ռումբ կառավարական օդուժի կողմից ապստամբների վերահսկողության տակ գտնվող ալ-Ղարիյա ալ-Ղարբիյա բնակավայրի ռմբակոծությունից հետո, Դերաա նահանգ, փետրվար, 2016թ.

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Ռուսաստանի և Սիրիայի զինված ուժերը խաղաղ բնակիչների դեմ նորից սկսել են օգտագործել մեծ թվով երկրների կողմից արգելված այսպես կոչված կասետային ռումբեր:

Կազմակերպությունը գրանցել է անցած երկու ամսում կասետային զինատեսակների կիրառման առնվազն 47 դեպք, նշելով, որ այդ գրոհների հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ:

XS
SM
MD
LG