Մատչելիության հղումներ

«Ռոսավիացիա»-ն վերականգնեց դեպի Թուրքիա կանոնավոր չվերթերը


Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության օդանավ, արխիվ

Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության օդանավ, արխիվ

«Ռոսավիացիա»-ն այսօր թույլ է տվել վերսկսել Ռուսաստանից Թուրքիա կանոնավոր չվերթերը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը:

Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Թուրքիան երաշխավորեց երկրի տարածքում և օդանավակայաններում գտնվող ռուսաստանցի զբոսարջիկների ուժեղացված անվտանգության միջոցառումները, պարզաբանել է ռուսաստանցի պաշտոնյան:

«Աերոֆլոտ»-ը կրկին բացում է դեպի Ստամբուլ և Անկարա տոմսերի վաճառքը, նաև ասվում է ռուսական ավիաընկերության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում:

Ռուսաստանից դեպի Թուրքիա կանոնավոր չվերթերի արգելք էր սահմանվել Թուրքիայում ռազմական հեղաշրջման տապալված փորձից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG