Մատչելիության հղումներ

Հայաստան է այցելում Իրանի վերահսկողության կազմակերպության նախագահը


ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջ, արխիվ

ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջ, արխիվ

Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրավերով այսօր աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Իրանի վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջի գլխավորած պատվիրակությունը:

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակում կողմերը կքննարկեն կոռուպցիայի դեմ պայքարում, մարդու իրավունքների պաշտպանության, դիմումների քննության, ինչպես նաև երկու գերատեսչությունների իրավասություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Նախատեսվում է համագործակցության մասին հուշագրի ստորագրում:

«ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության պարտականությունների ու իրավասությունների մեջ է մտնում նաև վերահսկողության սահմանումը արդարադատության գերատեսչությունների և վարչությունների ֆինանսական և վարչական հարցերի, դատական իշխանության ենթակա կառույցների, իրավապահ մարմինների, պետական ընկերությունների և ինստիտուտների, քաղաքապետարանների և ներքին գործերի նախարարության ենթակա կառույցների և այլ կազմակերպությունների վրա, նշված կառույցներում կանոնավոր կարգով ստուգումների իրականացումը», - ասված է հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG