Մատչելիության հղումներ

Գյուղնախ․ Պտուղ-բանջարեղեն արտահանողները կարող են անարգել իրենց բեռները փոխադրել Լարսով


Բեռնատարներ Վերին Լարսի անցակետի մոտ, արխիվ
Բեռնատարներ Վերին Լարսի անցակետի մոտ, արխիվ

Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ Լարսի ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, և երկրի պտուղ-բանջարեղեն արտահանողները կարող են անարգել կազմակերպել իրենց բեռնափոխադրումները:

Իր հաղորդագրությունում նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը նշում է նաև, որ ճանապարհն առայժմ բաց է ժամը 6-ից մինչև 20-ը:

Հիշեցնենք, որ Թերեք գետի վարարման և քարաթափման հետևանքով Հայաստանը Ռուսաստանին կապող ցամաքային միակ ճանապարհը փակ էր շուրջ երկու շաբաթ և միայն երկու օր առաջ վերստին բացվեց տրանսպորտի երթևեկության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG