Մատչելիության հղումներ

logo-print

Բեգլարյան․ Վերին Լարսի ճանապարհը մեզ համար միշտ լինելու է վտանգավոր


Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյան, արխիվ

Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյան, արխիվ

Վրաստանից վերադարձած Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կառավարության այսօրվա նիստում վարչապետի հանձնարարությամբ մանրամասներ ներկայացրեց Վերին Լարսում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Նախարարի փոխանցմամբ՝ այսօրվանից մեքենաները Վերին Լարսի ճանապարհով կանցնեն ցերեկային ռեժիմով, իսկ 4-5 օրից ռեժիմը կլինի 24-ժամյա:

Բեգլարյանն ընդգծեց, որ վտանգը վերջնականապես վերացված չէ. այս պահին սարերի վրա մոտ 5 միլիոն տոննա հողի հոսելու վտանգ կա: «Մտածում են, որպեսզի ապագայում կարողանան այդ ճանապարհի վրա վերգետնյա թունել կառուցել, ինչը բավականին մեծ ծախսերի հետ է կապված: Համենայնդեպս, այս ճանապարհը մեզ համար միշտ լինելու է վտանգավոր: Յուրաքանչյուր անձրևից հետո հնարավոր է ունենանք այս խնդիրները»,- նշեց նախարարը և գործարարներին հորդորեց իրենց աշխատանքների կազմակերպման ժամանակ նկատի ունենալ նաև լաստանավից օգտվելու հնարավորությունը:

Հիշեցնենք, Թերեք գետի վարարման և քարաթափման հետևանքով Հայաստանը Ռուսաստանին կապող ցամաքային միակ ճանապարհը փակ էր երկու շաբաթ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG