Մատչելիության հղումներ

Օբաման և Պուտինը քննարկել են ԼՂ հարցով պետերբուրգյան հանդիպումը


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման երեկ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ «քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով նախագահ Պուտինի հունիսի 20-ի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ»: Այդ մասին հաղորդում է Սպիտակ տան պաշտոնական կայքէջը:

«Նախագահ Օբաման իր պատրաստակամությունը հայտնեց Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին՝ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ, ինտենսիվացնելու ջանքերը՝ հասնելու համար հակամարտության համապարփակ կարգավորման», - ասված է հաղորդագրությունում:

Կրեմլի պաշտոնական կայքը, իր հերթին, հեռախոսազրույցի մասին հաղորդում է․ - «Վլադիմիր Պուտինն ընդգծեց, որ բանակցությունները կազմակերպելիս Ռուսաստանը ելնում էր հակամարտության գոտում իրավիճակի շուտափույթ կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջխաղացման համար պայմանների ստեղծմանը նպաստելու անհրաժեշտությունից: Բարաք Օբաման բարձր գնահատական տվեց Ռուսաստանի ձեռնարկած ջանքերին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել այդ կարևոր ուղղությամբ համատեղ ակտիվ աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»:

Երկու պետությունների ղեկավարները քննարկել են նաև Սիրիայի, Ուկրաինայի խնդիրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG