Մատչելիության հղումներ

Սյունիքի մարզում ավտովթարի հետևանքով տուժած 14 զինծառայողները դուրս են գրվել հիվանդանոցից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Կապանի բժշկական կենտրոնը:

«Զինվորները հետազոտվել են, ամեն ինչ կարգին է, հիվանդանոցային պայմաններում բուժում ստանալու անհրաժեշտություն չի եղել, հետևաբար նրանք դուրս են գրվել: Ամեն դեպքում, կլինեն ամբուլատոր բուժկենտրոնի աշխատողների հսկողության տակ», - ասել է բժշկական կենտրոնի աշխատակիցը։

Հիշեցնենք, պաշտպանության նախարարության N զորամասին պատկանող «ԳԱԶ 66» մակնիշ ավտոմեքենան այսօր առավոտյան Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղի մոտակայքում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: Ավտոմեքենայում գտնվող15 հոգանոց անձնակազմը, այդ թվում՝ վարորդն ու ավագը, տեղափոխվել էին Կապանի բժշկական կենտրոն։

XS
SM
MD
LG