Մատչելիության հղումներ

Անվտանգության նկատառումներով՝ Լարսի ավտոճանապարհը կբացվի այսօր


Քարաթափման հետևանքները ռուս - վրացական սահմանի Վերին Լարսի անցակետում, 28-ը հունիսի, 2016թ․

Քարաթափման հետևանքները ռուս - վրացական սահմանի Վերին Լարսի անցակետում, 28-ը հունիսի, 2016թ․

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հորդառատ անձրևների պատճառով, ելնելով մարդկանց անվտանգությունից՝ Վերին Լարսի ավտոճանապարհը երեկ ժամը 17-ին չի բացվել: Նախնական տվյալներով՝ ճանապարհը կբացվի այսօր:

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությանը լրացուցիչ հայտնել են, որ այսօր ժամը 10-ից Լարսի սահմանային անցակետը փորձնական կբացվի 4x4 թեթև մարդատար մեքենաների համար։

Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը խոստանում է տեղեկություն տրամադրել նաև Լարսի ճանապարհով այլ տիպի մեքենաների (նաև ծանրաքարշ) երթևեկության հնարավորության մասին։

Հիշեցնենք, Վերին Լարսի անցակետը արդեն տասն օրից ավելի փակ է՝ քարաթափման հետևանքով, Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով առկա է ջրածածկման վտանգ:

XS
SM
MD
LG