Մատչելիության հղումներ

Քերրին և Լավրովը քննարկել են ղարաբաղյան կարգավորման ընթացքը


Ջոն Քերրի և Սերգեյ Լավրով, արխիվ

Ջոն Քերրի և Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքի տեղեկություններով` շաբաթ օրը նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի հետ:

«Զրույցի ընթացքում քննարկվել է Մինսկի խմբի համանախագահների` Լեռնային Ղարաբաղի կարգավորմանն ուղղված հետագա քայլերի հարցը, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած հանդիպման արդյունքները զարգացնելու նպատակով», - նշված է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG