Մատչելիության հղումներ

Հայաստան կայցելի Տաջիկստանի ԱԳ նախարարը


Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Ասլով

Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Ասլով

Հուլիսի 2-3-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովը:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Տաջիկստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին կընդունի Հայաստանի նախագահը:

Հուլիսի 2-ին կկայանան Էդվարդ Նալբանդյանի և Սիրոջիդին Ասլովի բանակցությունները, այնուհետև նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

XS
SM
MD
LG