Մատչելիության հղումներ

Քրգործ ՀԷԿ-ի աշխատակցի մահվան փաստով


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հարուցվել է քրեական գործ «Քարեվարդ» ընկերության աշխատակցի մահվան փաստով։

Կոմիտեն փոխանցում է, որ այսօր ժամը 00:10-ի սահմաններում, «Աղստև» գետը վարարելով քանդել է «Քարեվարդ» ընկերության կողմից գետի վրա կառուցված ՀԷԿ-ի ամբարտակի պատնեշը և քշել տարել այդ պահին ամբարտակի պատնեշի վրա աշխատանքներ կատարող, նույն ՀԷԿ-ի բանվոր Վարուժան Ֆրունզեի Գաբրիելյանին։

«Ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում Վարուժան Գաբրիելյանի դիակը հայտնաբերվել է հունիսի 10-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի հատվածում` Աղստև գետում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ վաճառելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որոնք անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն», - հաղորդում է Քննչական կոմիտեն՝ նշելով, որ նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG