Մատչելիության հղումներ

Օրերս ձերբակալված բարձրաստիճան զինվորականներին մեղադրանքներ են առաջադրվել


Պաշտպանության նախարարության մատակարարման և սպառազինության ոլորտները ներկայացնող, օրերս ձերբակալված երեք բարձրաստիճան զինվորականներին մեղադրանք է առաջադրվել:

Զինվորական քննչական գլխավոր վարչության տարածած հաղորդագրության համաձայն, հունիսի 2-ին գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին և գնդապետներ Արմեն Մարգարյանին և Մհեր Պապյանին մեղադրանքներ են առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու համար, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։ Մասնավորապես՝ Մելսիկ Չիլինգարյանին և Արմեն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով, Մհեր Պապյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով։

Նույն օրը քննիչը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

Ժամեր առաջ, հիշեցնենք, հաղորդվել էր ձերբակալված բարձրաստիճան զինվորականներից երկուսին՝ Մհեր Պապյանին և Արմեն Մարգարյանին մեղադրանք առաջադրելու մասին։

XS
SM
MD
LG