Մատչելիության հղումներ

Անկարան վրդովված է Բունդեսթագի բանաձևից


Ռեջեփ Էրդողան և Բինալի Յըլդըրըմ, արխիվ

Ռեջեփ Էրդողան և Բինալի Յըլդըրըմ, արխիվ

Էրդողանը հայտարարում է, թե այն «լուրջ ազդեցություն կթողնի հարաբերությունների վրա»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ով պաշտոնական այցով գտնում է Քենիայում, Բունդեսթագի ընդունած բանաձևի հետևանքների մասին հայտարարել է, որ այն «լուրջ ազդեցություն կթողնի հարաբերությունների վրա»:

Այսօր Նայրոբիում ասուլիսի ժամանակ, որը թուրքական հեռուստաընկերությունը ուղիղ հեռարձակում էր, Էրդողանն ասել է՝ Գերմանիայից Թուրքիայի դեսպանի վերադարձից հետո կառավարությունը կքննարկի, թե Անկարան ինչ պատասխան քայլեր կկատարի:

Անկարայում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, թե «Գերմանիայի խորհրդարանի սխալ որոշման համար պատասխանատու է ռասիստ հայկական լոբբին»: Նա հայտնել է, որ Թուրքիան խորհրդատվությունների նպատակով հետ է կանչել իր դեսպանին Գերմանիայից:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Թվիթերում գրել է, թե «ուրիշ երկրին վարկաբեկելու անպատասխանատու և անհիմն խորհրդարանական որոշումը իրենց սեփական պատմության մռայլ էջը փակելու ճանապարհը չէ»:

Գերմանիայի Բունդեսթագը այսօր գրեթե միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը․ 1915- ի իրադարձությունները 20-րդ դարի առաջին ցեղասպանություն որակող բանաձևի դեմ քվեարկեց ընդամենը մեկ պատգամավոր, արձանագրվեց նաև մեկ ձեռնպահ քվե:

XS
SM
MD
LG