Մատչելիության հղումներ

Ավետիսյանների սպանության գործով քաղհայց ներկայացվեց ընդդեմ Ռուսաստանի


Ավետիսյանների սպանության գործով դատական նիստերից մեկը Գյումրիում ռուսական 102-րդ ռազմակայանի տարածքում, արխիվ

Ավետիսյանների սպանության գործով դատական նիստերից մեկը Գյումրիում ռուսական 102-րդ ռազմակայանի տարածքում, արխիվ

Ավետիսյանների սպանության գործով այսօրվա դատական նիստի ժամանակ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները քաղհայց ներկայացրեցին ընդդեմ Ռուսաստանի:

Հայցով նրանք պահանջում են Ավետիսյանների ընտանիքի սպանված հինգ մեծահասակ անդամների համար որպես բարոյական վնասի փոխհատուցում վճարել 50-հազարական, երկու երեխաների համար՝ 100-հազարական եվրո:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ընդունեց քաղհայցն ու որոշեց այն թարգմանել և ուղարկել Ռուսաստանի Դաշնության համապատասխան կառույցներին: Ակնկալվում է, որ պատասխանը կհրապարակվի մոտ մեկ ամսից՝ գործով հաջորդ դատական նիստին:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG