Մատչելիության հղումներ

Ավետիսյանների հարազատներն այսօր քաղհայց կներկայացնեն ընդդեմ Ռուսաստանի


Ավետիսյանների սպանության գործով դատական նիստերից մեկը, արխիվ

Ավետիսյանների սպանության գործով դատական նիստերից մեկը, արխիվ

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում այսօր կշարունակվի Ավետիսյանների սպանության գործով դատը։

Դատարանն այսօր կլսի ռուսական ռազմաբազայի ծառայող Աշոտ Կարապետյանին, ում անունը հիշատակված է ռազմաբազայի մի քանի զինվորների նախաքննական ցուցմունքներում։ Անցյալ դատական նիստին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Միհրան Պողոսյանը Աշոտ Կարապետյանին հարցաքննելու միջնորդություն ներկայացրեց։

Այսօր տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները պատրաստվում են դատարան քաղհայց ներկայացնել ընդդեմ Ռուսաստանի՝ բարոյական վնասի փոխհատուցման պահանջով։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG