Մատչելիության հղումներ

Հայաստանը կշարունակի օժանդակել Աֆղանստանում միջազգային ջանքերին


ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյան, արխիվ
ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյան, արխիվ

Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը այսօր ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել և ելույթ է ունեցել Աֆղանստանում անվտանգության ապահովման «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող գործողության ընթացիկ իրավիճակին ու ապագա անելիքներին նվիրված հանդիպմանը մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ և «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից շուրջ չորս տասնյակ երկրների ԱԳ նախարարներ:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, իր խոսքում Աշոտ Հովակիմյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու օժանդակությունը Աֆղանստանում անվտանգության և ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին: Նա նաև մտահոգություն է հայտնել «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական խմբավորումների Աֆղանստանում ներկայության առնչությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG