Մատչելիության հղումներ

Երևանում մեկնարկել է «Ավրորա» մրցանակի հանձնման արարողությունը:

Մրցանակի չորս հավակնորդներն են Մարգարիտ Բարանկիցեն՝ Բուրունդիից, Թոմ Քաթինան՝Սուդանից, Սայիդա Ղուլամ Ֆաթիման՝ Պակիստանից, և Հայր Բերնարդ Կինվին՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից: Մրցանակի դափնեկիրը ստանալու է հարյուր հազար ԱՄՆ դոլարի պարգև և նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն` 1 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։

«Ավրորա» մրցանակը 100 LIVES նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկն է, որը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից, որպես երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է մերօրյա այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար եւ բացառիկ ջանքերով:

Մրցանակաբաշխության ընթացքում արդեն իսկ շնորհվել է նաև «Սկզբունքային լրագրություն» խրախուսական մրցանակը, որը սահմանվել է Ժուռնալիստների միջազգային կենտրոնի (ICFJ) եւ 100 LIVES նախաձեռնության կողմից: Այն տրվել է New York Times-ի թղթակից Ռուկմինի Կալիմակիին՝ աշխարհով մեկ մարդկության դեմ իրականացված ոճիրները բացահայտելու գործում ցուցաբերած բացառիկ նվիրումի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG