Մատչելիության հղումներ

Այսօր լրանում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Նորին Մեծություն Թագուհի Եղիսաբեթ II-ի ծննդյան 90-րդ տարեդարձը։

Եղիսաբեթ Ալեքսանդրա Մարիա Վինձորը ծնվել է 1926 թվականի ապրիլի 21-ին, գահ է բարձրացել 1952 թ․ փետրվարի 6-ին, թագադրվել է 1953 թ. հունիսի 2-ին։

Անցյալ տարի Եղիսաբեթ II-ը յուրատեսակ ռեկորդ սահմանեց՝ դառնալով Բրիտանիայի ամենաերկարակյաց գահակալը։ Այսօր էլ՝ տոնելով իր 90-ամյակը, Նորին Մեծությունը դարձավ Բրիտանիայի առաջին միապետը, ով հասել է այդ պատկառելի տարիքին։

Թագուհին պատրաստվում է իր ծննդյան օրը տոնել Վինձորի իր նստավայրում, որտեղ այսօր առավոտից մարդկանց մեծ բազմություն է հավաքվել Եղիսաբեթ II-ին տեսնելու հույսով։

Ի դեպ՝ Թագուհին Թվիթերի իր միկրոբլոգում ողջունել է Վինձորում հավաքվածներին, ինչպես նաև «լավագույն ցանկություններ ու ջերմ շնորհավորանքներ» հղել բոլոր նրանց, ովքեր այսօր նույնպես նշում են իրենց 90-ամյակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG