Մատչելիության հղումներ

logo-print

Հայկական կողմը մեկնեց վերցնելու զոհվածի դին


Հայկական և ադրբեջանական կողմերը փոխանակում են զոհվածների դիակները, 10-ը ապրիլի, 2016թ․

Հայկական և ադրբեջանական կողմերը փոխանակում են զոհվածների դիակները, 10-ը ապրիլի, 2016թ․

Լեռնային Ղարաբաղի գերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի ներկայացուցիչները այս պահին ճանապարհին են՝ նրանք ուղևորվում են վերցնելու ապրիլի սկզբին ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողի մարմինը: Տեղ հասնելուն պես հայկական կողմը կրկին կբանակցի ադրբեջանական կողմի հետ, որը, ինչպես ակնկալվում է, կհանձնի զոհվածի դին:

Դիակի ճանաչումը կլինի ավելի ուշ՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո, «Ազատությանը» փոխանցեց Լեռնային Ղարաբաղի գերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը:

Սիսակ Գաբրիելյան, Ստեփանակերտից

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG