Մատչելիության հղումներ

Պենտագոնը հաստատում է աշ-Շիշանիի մահը


Աբու Ումար աշ-Շիշանին` Թարխան Բատիրաշվիլին

Աբու Ումար աշ-Շիշանին` Թարխան Բատիրաշվիլին

Պենտագոնը հաստատել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հրամանատարներից Աբու Ումար աշ-Շիշանի և Աբու Ումար Չեչենսկի մականուններով հայտնի Թարխան Բատիրաշվիլիի մահը: Ըստ Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության՝ մարտի 4-ին ամերիկյան օդային հարձակումների հետևանքով աշ-Շիշանին բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է Ռաքքայի հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել էր Վրաստանի քաղաքացի, ծագումով չեչեն Բատիրաշվիլիի մահվան մասին, սակայն Մեծ Բրիտանիայում գործող մարդու իրավունքների սիրիական կենտրոնը պնդում էր, որ նա ոչ թե սպանվել է Միացյալ Նահանգների հատուկ գործողության ժամանակ, այլ՝ վիրավորվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG