Մատչելիության հղումներ

Պենտագոն․ Սպանվել է ԻՊ հրամանատար աշ-Շիշանին՝ Թարխան Բատիրաշվիլին


Աբու Ումար աշ-Շիշանին` Թարխան Բատիրաշվիլին
Աբու Ումար աշ-Շիշանին` Թարխան Բատիրաշվիլին

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ մարտի 4-ին սիրիական էշ-Շադդադ քաղաքի մոտակայքում ավիահարվածների արդյունքում սպանվել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հրամանատարներից Աբու Ումար աշ-Շիշանին, որը հայտնի է նաև որպես Աբու Ումար Չեչենսկի: Զինյալի իսկական անունը Թարխան Բատիրաշվիլի է, նա ծագումով չեչեն է՝ Վրաստանի Պանկիսի կիրճից:

Պենտագոնի ներկայացուցիչ Փիթեր Քուքը պարզաբանել է, որ Վրաստանի քաղաքացի Բատիրաշվիլին «Իսլամական պետություն»-ում զբաղեցրել է զինվորական բարձր պաշտոններ, այդ թվում՝ «պաշտպանության նախարարի»:

Բատիրաշվիլիի գլխի համար ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը խոստանում էր մինչև 5 միլիոն դոլար պարգևավճար:

«Բատիրաշվիլին փորձառու առաջնորդ էր, որը ղեկավարել է ԻՊ-ի զինյալներին Իրաքում և Սիրիայում բազմաթիվ մարտերի ժամանակ»,- նշել է Պենտագոնի ներկայացուցիչը՝ հավելելով, որ դաշտային հրամանատարի մահը բացասաբար կանդրադառնա ահաբեկչական խմբավորման գործունեության վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG