Մատչելիության հղումներ

Հալեպի նահանգի Խանասեր քաղաքը ազատագրվեց ԻՊ զինյալներից


Սիրիայի կառավարական բանակի զինծառայողներ, արխիվ
Սիրիայի կառավարական բանակի զինծառայողներ, արխիվ

Սիրիայի կառավարական բանակը «վերականգնել է կայունությունը և անվտանգությունը» Հալեպի նահանգի հարավ-արևմուտքում գտնվող Խանասեր քաղաքում, այսօր հաղորդում է SANA գործակալությունը:

Սիրիայի պետական լրատվական գործակալությունը հայտնում է նաև, որ նախօրեին կառավարական զորքերը՝ աշխարհազորի ջոկատների հետ միասին, ոչնչացրել են ահաբեկիչների մեծ խումբ Ռասմ ան-Նաֆլ, Բուրջ ազ-Զարուր բնակավայրերում և Խանասերի արվարձաններում:

SANA-ն հիշեցնում է, որ ավելի վաղ՝ փետրվարի 22-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները արգելափակել էին դեպի Հալեպ ճանապարհը Ասրիա-Խանասեր հատվածում՝ ջանալով վերահսկել Հալեպ-Համա մայրուղին, և ականապատել էին մայրուղու մի հատվածը՝ խոչընդոտելու համար բանակի առաջխաղացումը:

Խանասերի ազատագրումը «Իսլամական պետության» զինյալներից հաստատել է նաև «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» իրավապաշտպան կազմակերպությունը՝ նշելով, որ սիրիական կառավարական զորքերին և շիա աշխարհազորայիններին երեք օր շարունակված կատաղի մարտերի ընթացքում աջակցել է ռուսական օդուժը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG