Մատչելիության հղումներ

Հալեպ տանող ռազմավարական մայրուղին՝ ԻՊ վերահսկողության տակ


Սիրիայի կառավարական զորքերի զինծառայողները Հալեպի նահանգում, արխիվ
Սիրիայի կառավարական զորքերի զինծառայողները Հալեպի նահանգում, արխիվ

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալները վերահսկողություն են հաստատել մայրուղու նկատմամբ, որով իրականացվում էին Հալեպի նահանգում Սիրիայի կառավարական զորքերի մատակարարումները:

Ինչպես հաղորդում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով «Ալ-Մասդար» հրատարակությունը, սիրիական բանակը ստիպված է եղել նահանջել Ռասմ ալ-Նաֆալ լքված գյուղից զինյալների հանկարծակի հարձակման հետևանքով:

Ներկայումս կառավարական զորքերը պատրաստվում են հակահարձակման՝ ահաբեկիչներից ետ գրավելու գյուղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG