Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Սիրիայի հարցով «պահեստային ծրագիր» ունի


ԱՄՆ - Պետքարտուղար Ջոն Քերրին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ, 23-ը փետրվարի, 2016թ․

ԱՄՆ - Պետքարտուղար Ջոն Քերրին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ, 23-ը փետրվարի, 2016թ․

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին երեկ հայտարարել է, որ պաշտոնական Վաշինգտոնը սիրիական հակամարտության հարցով «պահեստային ծրագիր» ունի, եթե Դամասկոսն ու Մոսկվան լրջորեն չվերաբերվեն ժամանակավոր կառավարություն ձևավորելու բանակցություններին:

Հիշեցնենք, Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը համաձայնության են եկել Սիրիայում փետրվարի 27-ից հրադադար հաստատելու վերաբերյալ, որը, սակայն, չի տարածվելու «Իսլամական պետություն», «Ջաբհաթ ան-Նուսրա» և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ահաբեկչական ճանաչված մյուս խմբավորումների դեմ մարտական գործողությունների վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG