Մատչելիության հղումներ

logo-print

Որդեկորույս ծնողները դատարանից թևաթափ տուն վերադարձան


Խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը, արխիվ

Խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը, արխիվ

Բանակում 9 տարի առաջ մահացած զինվոր Տիգրան Օհանջանյանի ծնողները մինչև այսօր չեն կարողանում ստանալ գլխավոր հարցի պատասխանը՝ ինչպե՞ս և ո՞ւմ մեղքով. այս հարցով դատական նիստերն այսօր էլ հետաձգվեցին, որդեկորույս ծնողները զայրացած տուն վերադարձան։

«Ես սրանց պատասխանները չեմ ստացել։ Ինչի՞ պիտի գործը կասեցնեին, ինչի՞ համար, եթե նորմալ քննություն անեին, ես ինչի՞ պիտի սրանց պատասխանը հիմա չստանայի»,- հարցնում է Գոհար Սարգսյանը։

19-ամյա Տիգրան Օհանջանյանի ծնողները բողոքարկում են որդու մահվան գործը կասեցնելու՝ Քննչական կոմիտեի որոշումը։ 5 տարի գործը քննելուց հետո իրավապահները եզրակացրել էին՝ քանի որ իրեղեն ապացույցները չեն պահպանվել, չի պարզվել այն անձը, ով պետք է ներգրավվեր որպես մեղադրյալ։ Նախնական վարկածով՝ զինվորը մահացել է էլեկտրահարումից, ինչին ծնողները չեն հավատում։

«Աբսուրդը սա է, եթե լիներ էլեկտրահարում, իրենք պիտի պատասխանեին մի շարք հարցերի, որոնք ես պետք է տայի. Իմ երեխայի հագուստը եղել է պատառոտված, հոսա՞նքն է պատառոտել։ Մարմնի վրա վնասվածքներ կային՝ ականջը ուռած, աչքի տակը ուռած, ձեռքերի ներքևի մասում վնասվածքներ»։

Գոհար Սարգսյանը պնդում է՝ դատաբժիշկները չեն արձանագրել վնասվածքները, որոնք վկայում են մահվանից առաջ տեղի ունեցած ծեծի մասին։ Ու թեև դատարանները որոշել էին, որ դեպքի վայրում առկա էլեկտրակայանը չէր կարող զինվորի կյանքի համար վտանգավոր լինել, նոր վարկածներ այդպես էլ ի հայտ չեն եկել։

«Բայց իրենք նորից սկսեցին նույն հոսանքահարման վարկածը քննել՝ անտեսելով բռնության հետքերը, էդ մասով բացառապես քննություն չեն արել»,- ասաց որդեկորույս մայրը։

Գոհար Սարգսյանը հիշում է, որ իրենց բողոքին այն ժամանակ արձագանքել էր Գևորգ Կոստանյանը, ով զինդատախազի պաշտոնում երկու անգամ դեպքի վայր էր եկել, ծնողների պնդմամբ՝ հայտարարել, որ դեպքի վայրը կեղծված է։

«Հիմա էլ գլխավոր դատախազ ես, Գևո՛րգ Կոստանյան, բա էդ հարցերի պատասխանը ո՞վ պիտի տա։ Ինձ հետ միասին, թե ես 68 հարցեր հանեցի, որ օդի մեջ էր, ինքը 168 հարց հանեց։ Ասեցիր՝ մենք դրանց պատասխանը կտանք... սե՞նց ես տալիս պատասխանը»,- գլխավոր դատախազին դիմեց Սարգսյանը։

Տարիներ շարունակ նախագահական նստավայրի մոտ հավաքվող որդեկորույս ծնողները պնդում են՝ շարունակելու են պայքարը մինչև պատժվեն բոլոր մեղավորները։

XS
SM
MD
LG