Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը վիզային նոր սահմանափակումներ է մտցնում


ԱՄՆ - Ազատության արձանը Նյու Յորքում

ԱՄՆ - Ազատության արձանը Նյու Յորքում

Միացյալ Նահանգները երեկ հայտարարել է վիզային նոր ռեժիմ սահմանելու մասին, համաձայն որի՝ Եվրամիության երկրների այն քաղաքացիները, ովքեր նաև Իրանի, Իրաքի, Սիրիայի և Սուդանի քաղաքացիություն ունեն կամ 2011 թվականի մարտից ի վեր այցելել են այդ երկրներ, պետք է դիմեն վիզայի համար:

Վիզայի տրամադրման սահմանափակումները չեն կիրառվի, մասնավորապես, նշված երկրներ այցելած կառավարական պաշտոնյաների, լրագրողների, մարդասիրական աշխատանքներ կատարողների, գործարարների նկատմամբ:

«ԱՄՆ մաքսային և սահմանապահ ծառայությունն ամեն օր երկիր է ընդունում միլիոնավոր ուղևորներ, և օրենքը միտված է ապահովելու օրինական ուղևորություն, միևնույն ժամանակ պահպանելով անվտանգության և սահմանի պաշտպանության բարձր չափանիշները», - ասված է վերոհիշյալ փոփոխությունների մասին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան հաղորդագրությունում:

Դեսպանատունը նաև նշում է, որ «նրանք, ովքեր ունեն անհետաձգելի ճանապարհորդության կարիք ԱՄՆ՝ գործնական, բուժման կամ հումանիտար նպատակով, ԱՄՆ-ի դեսպանությունները և հյուպատոսական բաժինները պատրաստ են նրանց դիմումներին ընթացք տալ արտահերթ կարգով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG