Մատչելիության հղումներ

Հանգստյան օրերին հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1200 կրակոց


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Հանգստյան օրերին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1200 կրակոց, հաղորդում է Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG