Մատչելիության հղումներ

ՌԴ ՍԴ-ն այսուհետ կորոշի՝ կատարել, թե ոչ միջպետական մարմինների վճիռները


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սահմանադրական դատարանի դատավորների հետ հանդիպման ժամանակ, Սանկտ Պետերբուրգ, 14-ը դեկտեմբերի, 2015թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սահմանադրական դատարանի դատավորների հետ հանդիպման ժամանակ, Սանկտ Պետերբուրգ, 14-ը դեկտեմբերի, 2015թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր օրենք է ստորագրել, որն իրավունք է տալիս Սահմանադրական դատարանին որոշել՝ արդյոք երկիրը պետք է կատարի մարդու իրավունքների և ազատությունների մասին միջպետական մարմինների վճիռները․ խոսքը նախ և առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների մասին է։

Համաձայն օրենքի, քննարկելով Ռուսաստանի դեմ հայցերով միջազգային դատարաններում կայացված վճիռները՝ Սահմանադրական դատարանը պետք է առաջնորդվի երկրի Սահմանադրության գերակայության և իրավաբանական բարձրագույն ուժ ունենալու սկզբունքով։

Միայն 2014 թվականին ՄԻԵԴ-ը Ռուսաստանի դեմ հայցերից 122-ով ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առնվազն մեկ խախտում։

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG