Մատչելիության հղումներ

Թուրքական զորքի մի մասը հեռացավ Մոսուլի մերձակայքից


Թուրքական զրահատեխնիկան Իրաքի հյուսիսում, արխիվ
Թուրքական զրահատեխնիկան Իրաքի հյուսիսում, արխիվ

Իրաքի հյուսիսում տեղակայված թուրքական զորքի մի մասը լքել է Մոսուլից ոչ հեռու գտնվող ճամբարը, հաղորդում է Anadolu լրատվական գործակալությունը:

Թուրքական լրատվամիջոցը, սակայն, չի նշում՝ արդյոք զորքը վերադարձել է Թուրքիա՞, թե՞ տեղափոխվել է Իրաքի մեկ այլ վայր:

Հիշեցնենք՝ անցյալ շաբաթ Բաղդադի և Անկարայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին, երբ Թուրքիան մեծացրեց Մոսուլից ոչ հեռու գտնվող ռազմակայանում իր զինվորականների թիվը:

Չնայած պաշտոնական Բաղդադի բողոքներին՝ Անկարան հայտարարում էր, որ հետ չի քաշելու իր զորքերը՝ պնդելով, թե դրանք մաս են կազմում «Իսլամական պետության» դեմ կռվող իրաքյան ուժերի համար վարժանքներ անցկացնելու առաքելությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG