Մատչելիության հղումներ

Իրաքի վարչապետը դատապարտել է թուրքական բանակի ներխուժումը Մոսուլ


Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադի, արխիվ

Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադի, արխիվ

Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին դատապարտել է իրաքյան զորախմբերին «Իսլամական պետության» դեմ պայքարին նախապատրաստելու պատրվակով թուրքական բանակի ներխուժումը Մոսուլ և պահանջել է անհապաղ դուրս հանել ստորաբաժանումները։

Այսօր Իրաքի վարչապետը հրապարակել է պաշտոնական հայտարարություն, որում ասվում է, որ թուրքական մեկ գումարտակ, հրետանու միավորներ և շուրջ 25 հրասայլ, մուտք են գործել Նինեվեհ շրջան։ Բաղդադը դա որակում է որպես Իրաքի տարածքային ամբողջականության խախտում և անթույլատրելի է համարում ռազմական որևէ գործողություն, որը համաձայնեցված չէ Իրաքի իշխանության հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG