Մատչելիության հղումներ

Պուտինը միջազգային փորձագետներին հրավիրում է ուսումնասիրելու Թուրքիայի կողմից խոցված ինքնաթիռի սև արկղերը


Նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է արտասահմանյան փորձագետներին՝ ուսումնասիրելու նոյեմբերի 24-ին Թուրքիայի կողմից խոցված ռուսական Су-24 ռազմական ինքնաթիռի սև արկղերը:

«Ես խնդրում եմ առայժմ չբացել արկղերը», - պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին ասել է Պուտինը, - «Կբացեք այն միայն արտասահմանյան փորձագետների հետ: Ամեն ինչ պետք է մանրամասնորեն փաստագրել»:

Կրեմլը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ այդ երկրի սահմանին ռուսական ինքնաթիռի կործանումից հետո: Թուրքիան պնդում է, որ ռուսական Су-24-ը հատել է իր օդային սահմանը և անտեսել է նախազգուշացումները, ինչից հետո թուրքական կործանիչները խոցել են այն։ Ռուսաստանը պնդում է, որ ինքնաթիռը սահմանը չի հատել, նախազգուշացումներ չեն եղել։

Միջադեպի հետևանքով երկու երկրների հարաբերությունները խիստ լարվել են, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղի ունեցածը անվանել է «հարված թիկունքից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG