Մատչելիության հղումներ

logo-print

«Հայաստան» հիմնադրամի «Հեռախոսամարաթոն 2015»-ի արդյունքում՝ 1.3 մլն եվրո


«Հայաստան» հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2015»-ի լոգոն

«Հայաստան» հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2015»-ի լոգոն

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ նոյեմբերի 18-22-ը անցկացված 16-րդ համաեվրոպական դրամահավաք-հեռախոսամարաթոնը, որին մասնակցել են Ֆրանսիայի (1.205.569 եվրո), Գերմանիայի (76.050 եվրո) և Շվեյցարիայի (24.554 եվրո) հայ համայնքները, արձանագրել է ավելի քան 1.3 միլիոն եվրո նվիրատվություն և նվիրատվության խոստում:

«Դրամահավաքի հասույթը կուղղվի Արցախում համայնքային կենտրոնների կառուցմանը, Տավուշի մարզում շարունակաբար իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի զարգացմանը, սիրիահայերի և իրաքահայերի օգնությանը», - ասված է «Հայաստան» հիմնադրամի հաղորդագրությունում:

Հիմնադրամի Հունաստանի տեղական մարմինն էլ նոյեմբերի 22-ին իր համայնքում անցկացրել է դրամահավաք հեռախոսամարաթոն, որի հանգանակությունները` շուրջ 29 հազար եվրո, կուղղվեն Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանի Քարին Տակ համայնքում մանկապարտեզի կառուցմանը:

Նվիրատվությունների ընդունումը շարունակվում է:

Հիշեցնենք՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը այս տարի տեղի կունենա նոյեմբերի 26-ին և կկրի «Մեր տունը» խորագիրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG