Մատչելիության հղումներ

«Հեռուստամարաթոն 2015»-ը՝ նոյեմբերի 26-ին, «Մեր տունը» խորագրով


«Հեռուստամարաթոն 2015»-ի լոգոն

«Հեռուստամարաթոն 2015»-ի լոգոն

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը այս տարի տեղի կունենա նոյեմբերի 26-ին և կկրի «Մեր տունը» խորագիրը։ Հիմնադրամի հաղորդագրության համաձայն՝ «Հեռուստամարաթոն 2015»-ի գլխավոր նպատակն է բնակարաններով ապահովել հինգ և ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքներին։

«Հեռուսատամարաթոնը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22։00-ին և կշարունակվի մինչև առավոտյան ժամը 10։00-ը։ Տարվա գլխավոր դրամահավաք-միջոցառումը կհեռարձակվի Հայաստանի հանրային, «Արմենիա», «Շանթ», «Երկիր Մեդիա» հեռուստաալիքներով և ինտերնետային կապով՝ www.himnadram.org և www.armeniafund.org կայքերի միջոցով», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG