Մատչելիության հղումներ

«Յանուկովիչը անձամբ էր որոշել ցրել Մայդանը 2013-ի նոյեմբերի 30-ին»


Ուկրաինա - «Բերկուտ»-ը ցրում է Եվրոմայդանը, 30-ը նոյեմբերի, 2013թ․

Ուկրաինա - «Բերկուտ»-ը ցրում է Եվրոմայդանը, 30-ը նոյեմբերի, 2013թ․

Ուկրաինայի այժմ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը անձամբ էր որոշում կայացրել 2013 թվականի նոյեմբերի լույս 30-ի գիշերը Եվրոմայդանը ցրելու մասին: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի հատուկ քննչական ծառայության ղեկավար Սերգեյ Գորբատյուկը:

Նրա խոսքով՝ Յանուկովիչն էր հրամայել այն ժամանակ ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոյին ու Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Կլյուևին ցրել բողոքի ակցիան:

2013-ի նոյեմբերի 30-ի գիշերը «Բերկուտ» ջոկատը ցրեց Մայդանի բողոքի խաղաղ ակցիան, ոստիկանության գործողությունների հետևանքով տուժեց 84 մարդ՝ ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անցյալ շաբաթ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ցանկություն էր հայտնել ծանոթանալ Մայդանում տեղի ունեցած հանցագործությունների հետաքննության արդյունքներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG