Մատչելիության հղումներ

Պակիստանում և Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվը հասավ 275-ի


Երկրաշարժի պատճառած ավերածությունները Պակիստանում, 26-ը հոկտեմբերի, 2015թ․
Երկրաշարժի պատճառած ավերածությունները Պակիստանում, 26-ը հոկտեմբերի, 2015թ․

Երեկ տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը Պակիստանում և Աֆղանստանում հասել է 275-ի, շուրջ 2 հազար մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել:

BBC-ի փոխանցմամբ, մահվան դեպքերի մեծ մասը՝ 214-ը արձանագրվել է Պակիստանում, վիրավորներից առնվազն 1800-ը ևս պակիստանցիներ են:

Հեռավոր և դժվարամատչելի լեռնային շրջաններում աղետի հետևանքները դեռևս պարզված չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG